ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի – Sputnik. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Հայկական կողմն այդ հանդիպմանը ներկայացնում է փոխախարար Մնացական Սաֆարյանը։
Նշենք, որ պաշտոնական Երևանը տևական ժամանակ կամ բոյկոտում է հետխորհրդային ինտեգրացիոն կառույցների շրջանակնում բարձր մակարդակի հանդիպումները, կամ մասնակցում է փոխնախարարների կամ մշտական ներկայացուցիչների մակարդակով: