Մարդկանց տները բաժանվելու են «հայկականի» ու «ադրբեջանականի»․ Թաթոյանը Ոսկեպար է գնացել

Արման Թաթոյանը Ոսկեպար է այցելել
ՀՀ նախկին ՄԻՊ-ը հիշեցնում է, որ Սյունիքում ու Գեղարքունիքում արդեն ավերվել է համայնքների ու ճանապարհների անվտանգությունը, մարդիկ զրկվել են ընտանիքի համար եկամուտ վաստակելու հնարավորությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Չի կարելի հենց այնպես քաղաքական որոշմամբ մարդուն տնից, իր միջավայրից զրկել ու հետո էլ հանուն քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու համար արդարանալ, թե այլ տուն այլ վայրում կտանք: Այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ այցելությունից հետո։
«Սյունիքում ու Գեղարքունիքում GPS-ով կամ Google քարտեզով ու այլ անթույլատրելի մեթոդներով արդեն ավերվեց համայնքների ու ճանապարհների անվտանգությունը, մարդկանց զրկեց ընտանիքի եկամուտ վաստակելու հնարավորությունից, վերացրեց այն միջավայրը, որում նրանք ապրում են։ Հիմա էլ նույն իրավիճակը Տավուշին է սպառնում»,- գրում է Թաթոյանը։
Նա լուսանկարներ է հրապարակել, և մի քանի բնակչի օրինակով պատմել, թե ինչ է սպասվում «կառավարության հայտարարած մեխանիկական» սահմանազատման հետևանքով։
Օրինակ` Ոսկեպար գյուղի բնակիչներից մեկի տունը բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»։ Տան ամառային խոհանոցի և տնամերձ հողամասի մի մասը մնալու է Հայաստանում, իսկ տունը և տնամերձ հողամասի մի մասն անցնելու է Ադրբեջանին։ Մեկ այլ ընտանիքի դեպքում տունը, տնամերձ հողամասն ու այգին, վարելահողն ամբողջությամբ են անցնելու Ադրբեջանին, մինչդեռ մարդիկ այդ գույքի համար հարկեր ու տուրքեր են 30 տարուց ավելի վճարել։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ապրիլի 10-ին կառավարության կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղի հատվածից սկսելուն։ Միևնույն ժամանակ շեշտեց՝ այդ հատվածում սահմանազատումն ու դրա արդյունքների իրագործումն անվտանգություն չեն երաշխավորում։
Ոսկեպար
Արման Թաթոյանը Ոսկեպար է այցելել
Արման Թաթոյանը Ոսկեպար է այցելել