ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. 83 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալին։ Տեղեկությունը հայտնում է «Corriere della Sera» թերթը։
Ըստ աղբյուրի` դիզայները երկար ժամանակ հիվանդ էր։
Նորաձևության աշխարհում Կավալին ճանաչման է հասել իր չկրկնվող, վառ ոճով։
Ռոբերտո Կավալի
© AP Photo / Hans Punz
Կավալին ծնվել է 1940 թվականին Ֆլորենցիայում։ Նա ընդունվել է Արվեստի ակադեմիա, որտեղ ինտերիերի ձևավորում է ուսումնասիրել, բայց դիպլոմ այդպես էլ չի ստացել։ Սեփական ապրանքանիշը՝ «Roberto Cavalli»-ն, նա հիմնել է 1970-ականներին։