«Հզբոլլահը» հարվածներ է հասցրել Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական դիրքերին

«Հզբոլլահի» մարտիկներ
Ավելի վաղ հաղորդվել էր Լիբանանի կողմից իսրայելական բնակավայրերի գնդակոծման փորձերի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի – Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ է արձակել Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական հրետանու ուղղությամբ:
«... Իսլամական դիմադրության մարտիկները ուրբաթ երեկոյան` ժամը 20:00-ին, տասնյակ «Կատյուշա» հրթիռներով հարված են հասցրել թշնամու հրետանային դիրքերին », - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր Լիբանանի կողմից իսրայելական բնակավայրերի գնդակոծման փորձի մասին:
Իրանի իշխանությունները «Հզբոլլահին» հորդորում են չսադրել ԱՄՆ–ին. ԶԼՄ
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։