ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում կստեղծվի վիրաբույժների պատրաստման սիմուլյացիոն կենտրոն՝ ժամանակակից սարքավորումներով։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կենտրոնի ստեղծման սկզբունքային որոշումն արդեն կայացվել է, մնում է որոշել՝ այն տեղակայվելու է Երևանի պետական բժշկական համալսարանո՞ւմ, թե՞ «Գրիգոր Լուսավորիչ» պետական հիվանդանոցում: Հարցը կհստակեցվի կառավարության հաջորդ նիստի ընթացքում։
Նոր սարքավորումներն ապագա վիրաբույժներին հնարավորություն են տալիս որքան հնարավոր է` ավելի լավ ու մոտիկից ծանոթանալ վիրահատության իրական պայմաններին։ Այդ պատճառով այն նախատեսված է ոչ այնքան ուսանողների, որքան կլինիկական պրակտիկա ունեցող օրդինատորների համար:
«Այսպիսով, նրանք կկարողանան վիրահատություններ իրականացնել և սխալվել ոչ թե հիվանդների, այլ մանեկենների վրա»,– հայտարարեց Ավանեսյանը։
Կենտրոնը նախատեսվում է բացել 2025 թվականից։