Երևանում պահածոների արտադրամասի գործունեություն է կասեցվել

Պահածոների արտադրամաս
Պահածոների արտադրամասում գործիքներն ու պարագաները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում, շենքի հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ, հեշտ լվացվող նյութերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել Երևանում գործող պահածոների արտադրամասերից մեկում և սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
««Հայրենյաց բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները, ներսի դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, գործիքները և պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում, շենքի հատակը և պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և հեշտորեն ախտահանվող նյութերով, չի բացառվել առաստաղի վրա կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, բացակայել են համազգեստի համար կախիչները, լվացարանները՝ տաք և սառը ջրով, ձեռքերը չորացնելու սարքավորումները:
Պահածոների արտադրամաս
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Ժամկետ է սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Պահածոների արտադրամաս