Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Դոնեցկում անհետացել է Sputnik-ի թղթակից Ռասել Բենթլին

2014 թվականին ամերիկացի Բենթլին, որն այն ժամանակ 64 տարեկան էր, միացել էր ԴԺՀ-ի դիմադրությանը Տեխաս մականունով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Դոնբասում աշխատող Sputnik-ի թղթակից Ռասել Բենթլին անհետացել է Դոնեցկում։ Որոնումներով զբաղվում է ոստիկանությունը, հայտնել են Sputnik-ի խմբագրությունում։
Լրագրողը Ռուսաստանի քաղաքացիություն ունի: ԴԺՀ ՆԳՆ Telegram-ալիքի տվյալներով` վերջին անգամ Բենթլիին տեսել են ապրիլի 8-ին։

Նա 60-65 տարեկան տղամարդ է` 180-185 սմ հասակով, խոշոր կազմվածքով, մոխրագույն աչքերով և կարճ մոխրագույն մազերով: Հագին եղել են սև շապիկ, «մամուռի» կամուֆլյաժով տաբատ, կամուֆլյաժային կոշիկներ և կանաչ պայուսակ։

Sputnik-ի խմբագրությունը հայտնում է օպերատիվ ծառայությունների հետ համագործակցության մասին։
Սպառվում են Արևմուտքի ռեսուրսները, իսկ Ուկրաինայի՝ ժամանակը․ ինչո՞ւ է Կիևը խփում Դոնեցկին
2014 թվականին ամերիկացի Բենթլին, որ այն ժամանակ 64 տարեկան էր, միացել էր ԴԺՀ-ի դիմադրությանը` Տեխաս մականունով։
«Դոնեցկն իմ տունն է, և ես պատրաստվում եմ այստեղ ապրել իմ կյանքի մնացած մասը»,-մի անգամ ասել է Բենթլին:
Բենթլին պատմել է, որ Դոնբաս գալու իր որոշումը պայմանավորված է եղել տեղի բնակիչների քաջության և տոկունության հանդեպ հիացմունքով։
Նա նաև բազմիցս աջակցություն է հայտնել Ուկրաինայում ՌԴ–ի հատուկ ռազմական գործողությանը: