Թուրքիայի Անթալիա նահանգում ճոպանուղու խցիկը պոկվել է ու ընկել բարձրությունից, 1 մարդ մահացել է, 7-ը՝ վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է IHA գործակալությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Անթալիայի արևմուտքում գտնվող Կոնյաալթիի լողափից դեպի լեռ տանող հատվածում։
Ճոպանուղու խցիկներից մեկը անհայտ պատճառով ընկել է ընթացքի պահին։
Դեպքի վայր են մեկնել բազմաթիվ հրշեջներ և շտապօգնության խմբեր։
Ականատեսներից մեկը հայտնել է, որ նախքան խցիկի ընկնելը պայթյուն հիշեցնող ձայն է լսել, որից հետո ճոպանուղին ուժգին ցնցվել է։