Գիշերային պայթյուններից հետո Կիևի մարզում այրվում է Տրիպոլիեի ՋԷԿ-ը

Ռուսական օդուժը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող խոշորագույն օբյեկտներից մեկին:
Sputnik
Կիևի մարզում ավերվել է Տրիպոլիեի ՋԷԿ-ը։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել ՋԵԿ–ի տուրբինային արտադրամասում, բոլոր աշխատակիցները ողջ են։ Տեղեկությունը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է «Ցենտրէներգո» ընկերության դիտորդական խորհրդի նախագահ Անդրեյ Գոտան:
Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ ճանապարհները փակվել են ջերմաէլեկտրակայանին հարող տարածքում:
Տրիպոլիեի ՋԷԿ-ը էներգաարտադրող խոշոր օբյեկտ է, որն էներգիա է մատակարարում Կիևի, Չերկասի և Ժիտոմիրի մարզերին։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հարվածներ են հասցվում միայն Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին և դրանց հետ կապված ենթակառուցվածքներին:
Ուկրաինայում հայտարարել են, որ պայթյուններից հետո էներգետիկ օբյեկտներ են վնասվել