Երևանում և մի շարք շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 11-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավաարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ին ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ապրիլի 11-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-13-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ապրիլի 11–ի ցերեկը 14-16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։