Կտաքանա, բայց տեղումներն ինտենսիվ կդառնան. եղանակի տեսություն

Երևան. անձրև. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 10-11-ին, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 10-ին և 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ի գիշերը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավային է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, ապրիլի 10-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ապրիլի 10-11-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ապրիլի 10–ի ցերեկը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12....+14 աստիճան։
Հայաստանի որոշ գետերում հնարավոր են ջրի վտանգավոր ելքեր