ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. Հունական Քիոս կղզու մոտ նավակ է խորտակվել, որում միգրանտներ են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հունական լրատվամիջոցներին։
Փրկարարական գործողությունը սկսվել է, երբ առավոտյան 3 աֆղանցի միգրանտներ իշխանություններին հայտնել են, որ կղզու ժայռոտ ափին նավակ է խորտակվել։
Փրկվել է 16 մարդ, այդ թվում՝ 8 երեխա, որոնցից ամենափոքրը ընդամենը 30 օրական է:
«4, 7 և 10 տարեկան աղջիկներ են մահացել` ըստ նրանց մոր հայտարարության»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Փրկարարների տեղեկություններով ՝ անհետ կորածներ չկան: Բոլոր փրկվածները աֆղանցիներ են։