Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում, «Ազատության երթ» է անցկացվել։ Երթի հարյուրավոր մասնակիցներ Հանրապետության հրապարակից հասել են Վրաստանի խորհրդարանի շենք։
Ակցիան տեղի է ունեցել ի հիշատակ 1989 թվականի ապրիլի 9-ին զոհվածների և ընդդեմ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի։
Երթի մասնակիցները կրել ենՎրաստանի և ԵՄ դրոշները և մեծ պաստառով։ Ակցիայի առաջին շարքերում մոտոցիկլավարներն են։