Մահացել է խորհրդային տիեզերագնաց Վլադիմիր Աքսյոնովը

Վլադիմիր Աքսյոնով
Վլադիմիր Աքսյոնովը տիեզերագնացների ջոկատում ընդգրկվել էր 1973 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Կյանքի 90-րդ տարում մահացել է խորհրդային տիեզերագնաց և ԽՍՀՄ կրկնակի հերոս Վլադիմիր Աքսյոնովը։ Տեղեկությունը հայտնում է Ռոսկոսմոսը:
1974-1976 թվականներին նա` որպես անձնակազմի անդամ, նախապատրաստվում էր 7К-С («Սոյուզ-Տ») ծրագրով թռիչքի, միևնույն ժամանակ ղեկավարում էր այս ծրագրով պատրաստվող քաղաքացիական թռիչքային ինժեներների մի խումբ:
1976 թվականի սեպտեմբերի 15-23-ը Վ.Ֆ. Բիկովսկու հետ իր առաջին թռիչքը կատարեց որպես թռիչքի ինժեներ «Սոյուզ-22» տիեզերանավով (թռիչքի տևողությունը` 7 օր 21 ժամ 52 րոպե 17 վայրկյան)։ Թռիչքն իրականացվում էր սոցիալիստական երկրների համագործակցության ծրագրի համաձայն։
Թռիչքի հաջող իրականացման և ցուցաբերած քաջության և հերոսության համար Աքսյոնովին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում և «Ոսկե աստղ» մեդալ։
Երկրորդ տիեզերական թռիչքը նա կատարեց 1980 թվականի հունիսի 5-9-ը Յ.Վ․Մալիշևի հետ։ Հունիսի 6-ին տիեզերանավը կցվեց «Սալյուտ–6»-«Սոյուզ–36» ուղեծրային համալիրին, որտեղ աշխատում էր հիմնական արշավախմբի անձնակազմը։ Թռիչքի տևողությունը կազմեց 3 օր 22 ժամ 19 րոպե 30 վայրկյան։ Հիմնական խնդիրն էր կատարել «Սոյուզ Տ» տիպի կատարելագործված տրանսպորտային տիեզերանավի առաջին փորձարկումները, որը նախատեսված էր «Սոյուզ» տիպի տիեզերանավերը փոխարինելու համար։
Օպերային երգիչ Եվգենի Կունգուրովը ինքնասպանությո՞ւն է գործել