Ջրհեղեղի պատճառով հարկադիր տարհանում է հայտարարվել ՌԴ Կուրգանի մարզում

Ավելի քան 60 բնակավայրում ջրհեղեղի վտանգ կա, արտակարգ իրավիճակների գոտում կարող է հայտնվել 18 718 մարդ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՌԴ Կուրգանի մարզի Զվերինոգոլովսկի շրջանում հարկադիր տարհանում Է հայտարարվել ջրհեղեղի պատճառով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է շրջանի ղեկավար Մարինա Պանկրատովան:
Ապրիլի 5-ից Կուրգանի մարզում տարածաշրջանային մասշտաբի արտակարգ իրավիճակների ռեժիմ էր հայտարարվել։
ՌԴ–ում կներդրվեն ջրհեղեղների և երկրաշարժերի հետևանքների վերացման ԳՕՍՏ ստանդարտներ
Ջրհեղեղի վտանգ կա ավելի քան 60 բնակավայրերի համար։ Արտակարգ իրավիճակների նախարարության կանխատեսումներով՝ կարող է հեղեղվել 62 բնակավայր, 4300 տուն, 5550 տնամերձ հողամաս, 600 ամառանոց, արտակարգ իրավիճակների գոտում կարող է հայտնվել 18 718 մարդ:
Ըստ տարածաշրջանի ղեկավարի՝ առավել վտանգավոր է ապրիլի 11-14-ն ընկած ժամանակահատվածը: