ՀՀ–ն ԱՊՀ արտգործնախարարների նիստում ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով

ԱՊՀ արտգործնախարարների նիստ
ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 12-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում Հայաստանը ներկայացված կլինի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալի մակարդակով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։
«Մենք ակնկալում ենք արտաքին քաղաքական գերատեսչությունների ութ պատվիրակությունների մասնակցություն՝ չհաշված Բելառուսը։ Դրանք հիմնականում կգլխավորեն նախարարները, սակայն կլինեն նաև պատվիրակություններ լիազորված փոխնախարարների մակարդակով, այդ թվում՝ Հայաստանի ԱԳՆ-ն»,-տեղեկացրել են Բելառուսի դիվանագիտական գերատեսչությունից։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը կայանալու է ապրիլի 12-ին Մինսկում։