Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման ուղին բանակցության սեղանի շուրջ է. Միլլեր

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը. Արխիվային լուսանկար
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն ուրախ կլինի հնարավոր ցանկացած դեր խաղալ երկխոսության խթանման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման ուղին բանակցությունների սեղանի շուրջ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն ուրախ է հնարավոր ցանկացած դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու գործում:
«Ես չեմ ցանկանում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ հասկացրել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը շփվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հստակ հասկացրել է, որ երկու կողմերի միջև երկխոսություն է անհրաժեշտ: Մենք ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ այդ երկխոսությանը նպաստելու գործում և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում որևէ կոնկրետ անոնս անել առաջիկա հանդիպումների մասին»,-հայտարարել Է Միլլերը։
Հիշեցնենք` ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել է Փաշինյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։ Դրանից առաջ և հետո ադրբեջանական ԶՈւ–ն պարբերաբար կրակ է բացում հայակկան դիրքերի ուղղությամբ։