Հայաստանի որոշ գետերում հնարավոր են ջրի վտանգավոր ելքեր

Գետ
Ապրիլի 10-ի լուսադեմից սկսած` հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ինտենսիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հարավից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկն օդի ջերմաստիճանը Հայաստանի ամբողջ տարածքում ապրիլի 8-ի համեմատ կբարձրանա 7-10 աստիճանով, ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը` ևս 4-5 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 10-ի լուսադեմից սկսած մինչև ապրիլի 11-ը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ինտենսիվ։
Ապրիլի 9-10-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։
Ապրիլի 10-ին առանձին գետերում հնարավոր են ջրի վտանգավոր ելքեր։
Հայաստանում շուտով սեփական «եղանակային» հավելված կգործարկվի