13 տարի անց հաղթանակ տոնեցինք․ ՀՀ ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիայի թիմին

2025թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում մեր հավաքականը սեփական հարկի տակ հանդիպել էր նաև Ռումինիայի հավաքականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Կանանց Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակ է տոնել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ մեր թիմն արտագնա խաղում հաղթել է Բուլղարիայի ընտրանուն։
«13 տարի անց տոնեցինք առաջին հաղթանակը պաշտոնական խաղում»,- տեղեկացնում են ֆեդերացիայից։
Նշենք, որ հավաքականը Բուլղարիայի հանդեպ հաղթանակ է տոնել 2։3 հաշվով։
Ավելի վաղ՝ ապրիլի 5-ին, Հայաստանի հավաքականը 2025թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Արմավիրում պարտվեց Ռումինիայի հավաքականին 0։1 հաշվով։
Աշխարհում 20 մլն-ից ավելի կին ֆուտբոլիստ կա. ֆուտբոլի կանանց ԱԱ–ն ավարտվեց