Սպասվում է կարճատև անձրև. եղանակի տեսություն

Երևանում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 14-16, երեկոյան՝ 9-11աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Եղանակի տեսություն
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով։
Երևանում ապրիլի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 14-16, երեկոյան՝ 9-11աստիճան։