ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Օրենբուրգի մարզում Օրսկի հեղեղված շրջաններից ավելի քան 2,4 հազար մարդ է տարհանվել։ Տեղեկությունը հրապարակվել է մարզի կառավարության Telegram-յան ալիքում։
«Տարհանվել է 2 467 մարդ, որոնցից 704–ը` երեխա», - նշվում է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական տվյալներով՝ ժամանակավոր տեղավորման կետերում 1455 մարդ է ապաստանել, նրանցից 223-ը երեխաներ են։