Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է 32-ով

Բուժհաստատություն
Այս տարվա ընթացքում կարմրուկով վարակվելու 276 դեպք է արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 32-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 276 դեպք է արձանագրվել։
Վերջին մեկ շաբաթում վարակվածներից 16-ը երեխաներ են, 19-ը` մեծահասակ։
Հոսպիտալացված է 10 մարդ։
Հայաստանում քութեշով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է նկատվում