Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Արարատ Միրզոյան
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը կայանալու է ապրիլի 12-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների արտգործնախարարի խորհրդի նախորդ նիստն անցկացվել էր 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Միրզոյանն այդ նիստին նույնպես չէր մասնակցել, Բիշքեկ էր մեկնել փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։