Ոսկեպարը, եկեղեցին, Ավետմանն տոնը և ուխտավորները․ Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցել

Ոսկեպարը դադարել է ուղղակի գյուղ լինելուց, այն պայքարի և հաղթանակի խորհրդանիշ է դարձել։
Sputnik
Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ավետման պատարագ է մատուցել, ինչից հետո է քարոզ է արել։
Սրբազանը շնորհավորել է կանանց ու շեշտել՝ հենց նրանք են ամենապատասխանատու և դժվարին ժամանակներում ոգեշնչում հայ քաջորդիներին հաղթանակների։
Քարոզի ընթացքում էլ նա ընդգծել է՝ Ոսկեպարի փոքրիկ եկեղեցին Աստվածամոր պես այսօր իր թևերը տարածել է ողջ Հայաստանի և հայ ժողովրդի վրա։ Վստահեցրել է՝ հենց այդ տաճարը հնարավորություն ունի դառնալու ողջ հայության հովանավորը։
Հայր սուրբը շեշտել է նաև, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր վճռական ժամանակներում են ապրում, իսկ Ոսկեպարը դադարել է ուղղակի գյուղ լինելուց, այն պայքարի և հաղթանակի խորհրդանիշ է դարձել։
1 / 13

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին Ավետման տոնին

2 / 13

Բագրատ Սրբազանը մտնում է Սուրբ Աստվածածին եկեղեցին

3 / 13

Ոսկեպարի եկեղեցին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի աղոթում է

4 / 13

Ուխտավորները Ավետման տոնին այցելել են Ոսկեպարի Ս․ Աստվածածին եկեղեցի

5 / 13

Բագրատ Սրբազանը Ավետման պատարագ է մատուցում սահմանամերձ եկեղեցում

6 / 13

Աղոթք՝ սահմանամերձ Ոսկեպարի եկեղեցում

7 / 13

Ս․ Աստվածածին եկեղեցում պատարագի ժամանակ

8 / 13

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պատարագ է մատուցում

9 / 13

Ուխտավորները սահմանամերձ եկեղեցում լսում են Բագրատ Սրբազանի քարոզը

10 / 13

Հոգևորականները Ավետման տոնի պատարագի ժամանակ

11 / 13

Հոգևորականը եկեղեցում խունկ է ծխում

12 / 13

Ոսկեպարի եկեղեցում քաղաքացիներն աղոթում են

13 / 13

Տավուշի թեմի առաջնորդը Ոսկեպարի Ս․ Աստվածածին եկեղեցու դիմաց