Թբիլիսիում պայթյուն է որոտացել․ կա 2 զոհ և 4 վիրավոր

Ներկա պահին դեպի վայրում անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում։
Sputnik
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 2 քաղաքացի մահացել է, 4-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Պայթյունը եղել է Բոչորմա փողոցի 12 հասցեում գտնվող հրաձգարաններից մեկում։
«Ըստ օպերատիվ տեղեկությունների, մահացել է 2 և վիրավորվել 4 քաղաքացի, որոնք տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել: Ներկայում դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ծառայողները, ինչպես նաև հրշեջներ և քրեական ոստիկանությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։
Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ ներկայում դիտարկվում է տեղի ունեցածի երկու վարկած.պայթյունը տեղի է ունեցել վառոդի բռնկման պատճառով, մեկ այլ վարկածի համաձայն՝ տեղի է ունեցել բնական գազի արտահոսք: