ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է կադրեր, թե ինչպես են օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտության հարվածներ հասցնում Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին։
Խմբակային հարվածները հասցվել են մարտի 31-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ցամաքային և օդային բազավորման բարձր ճշգրտության հեռահար զենքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով:
Հարվածների թիրախ են դարձել Ուկրաինայի էներգետիկ ոլորտի օբյեկտները, ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, ՀՕՊ միջոցները, զինանոցները, վառելիքի բազաները, ինչպես նաև ուկրաինական ստորաբաժանումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։