Թուրքիայում 48 ԻՊ-ական է ձերբակալվել եկեղեցու վրա հարձակվածների հետ կապ ունենալու համար

48 կասկածյալներից 30-ը Ստամբուլի Սանտա Մարիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցած անձինք են, որոնք ձերբակալվել են նույն քաղաքում։ Անկարայում ևս 18 մարդ է ձերբակալվել։
Sputnik
Թուրքիայում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 48 մարդ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (Ռուսաստանի Դաշնությունում արգելված) հետ առնչություն ունենալու մեջ։ Ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլում և Անկարայում։
Ինչպես նշել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան, ձերբակալվածներից 30-ը կապված են այս տարվա հունվարին Ստամբուլի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցու վրա հարձակում իրականացրած անձանց հետ։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին երկու անձինք պատարագի ժամանակ կրակոցներ էին արձակել տաճարում, ինչի հետևանքով մեկ մարդ էր մահացել։ Թուրքիայի ուժայինները ձերբակալել էին հարձակման կազմակերպման մեջ ներգրավված մի քանի տասնյակ կասկածյալների։ Այդ ժամանակ ԻՊ-ը ստանձնել էր կատարվածի պատասխանատվությունը:
*ԻՊ-ն արգելված ահաբեկչական կազմակերպություն է: