ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 6-8-ին, 10-ին շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 3-6մ/վ արագությամբ, ապրիլի 5-6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 6-10-ին, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Մայրաքաղաքում ապրիլի 6–ի ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։