«Հայերի ջարդեր». Ֆրանսիան հայերի ողբերգության մասին պատմեց շոկոլադի տուփում դրված ներդիրով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածների մասին ժամանակավոր ցուցադրություն է բացվել։
Sputnik
Ցուցադրության հիմքում ընկած են Օսմանյան կայսրությունում հայերի առաջին կոտորածների մասին փաստերը, որոնք պատմության մեջ մտան որպես համիդյան ջարդեր։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք տեղի ունեցած իրադարձություններն այդ ժամանակ մեծ հնչեղություն ստացան և լուսաբանվեցին միջազգային մամուլում։
Թերթերում հայտնվեցին փոստային բացիկներ, հոդվածներ և նույնիսկ ծաղրանկարներ թուրք հանցագործների, հատկապես սուլթանի մասին։ Ցուցանմուշների շարքում առանձնանում է «Հայերի կոտորածները» անվանումով գովազդային ներդիր-բացիկների հավաքածուն, որը ֆրանսիական շոկոլադագործական «Chocolaterie d’Aiguebelle» ընկերությունը թողարկել է 1896 թվականին:
Ջարդերի զոհ է դարձել շուրջ 300 հազար հայ։ Այս ողբերգական իրադարձությունները, ցավոք, կրկնվեցին հաջորդ տասնամյակների ընթացքում:
Ջահերով երթն այս տարի ևս կմեկնարկի Հանրապետության հրապարակից