Բաքվի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հրշեջներին հաջողվել է արագ մեկուսացնել հրդեհը, և այժմ ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ։
45 մարդ տարհանվել է։ Երկու կին թունավորվել են շմոլ գազից և հոսպիտալացվել։ Վնասվածքներ ստացած ևս երկու կնոջ տեղափոխել են հիվանդանոց։
Ըստ ԶԼՄ–ների` այդ հանրակացարանում ապրում են մշտական բնակության վայր չունեցող անձինք։