ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Սուրճի վաճառքի մասնագետ Սերգեյ Կարապետյանը վստահեցնում է, որ լավ սուրճ ներկրվում է Հայաստան, իսկ հայ սպառողը բավական հետաքրքիր նախընտրություններ ունի։ Նա այդ մասին պատմել է Sputnik Արմենիայի «Առանց տաբուների» հաղորդաշարի եթերում։
«Հայաստանում մեծ տարածում ունի ռոբուստա տեսակը, և այդ տեսակում հաճախ է լինում ցածր որակի սուրճը։ Երևի դրա հետ է կապված թյուր կարծիքը, թե հայկական շուկայում քիչ է լավորակ սուրճը», - ասում է մասնագետը։
Նա նշում է, որ սուրճի ընտրությունը ճաշակի հարց է, և դժվար է ասել` որն է ամենալավ սուրճը։ Ըստ մասնագետի` սուրճի որակը կախված է բազմաթիվ գործոններից` աճեցման վայրից մինչև քաղի տեսակ։ Սակայն հստակ է, որ ռոբուստան ավելի շատ կոֆեին է պարունակում, քան արաբիկան, իսկ վերջինը ունի թեթև թթվաշություն։
«Սուրճի հոտով կարելի է հասկանալ որակը, ընկալել բովի մակարդակը, ու եթե այն վառված է, զգալ դա», - ընդգծում է Կարապետյանը։
Մասնագետը պատմում է նաև, թե որն է սուրճի օրական նորման, ինչպես է պետք պահել հատիկավոր և աղացած սուրճը։ Կարապետյանը խոսում է կոֆեինի մասին միֆերի ու առանց կոֆեինի սուրճի տեսակների մասին։
Ավելի մանրամասն` տեսանյութում։