ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը Չարենցի փողոցից տեղափոխվում է Հանրապետության փողոց․ Դաշնակցության և Հանրապետականի անմիջական հարևանությամբ, «Եվրոպա» հյուրանոցի դիմաց են տեղակայվել, «Ազգ» թերթի խմբագրության շենքի առաջին հարկում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականը նշում է, որ տևական ժամանակ այստեղ նորոգման աշխատանքներ են ընթացել:
«Ուշագրավն այն է, որ շենքում իրականացվող շքեղ վերանորոգմանը զուգահեռ ամբողջությամբ փոխվեցին մայթի սալիկները, թեև բոլորովին վատ վիճակում չէին: Շենքին կից տեղադրված մեծ աղբամանները հանվեցին և տեղափոխվեցին»,– գրում է թերթը:
«Հրապարակն» ընդգծում է` ՔՊ-ն փողի պակաս չունեցող իշխանական կուսակցության պահվածք է ցուցաբերում, իսկ պետական կառույցներն ու քաղաքապետարանն ամեն ինչ անում են, որ կուսակցական գրասենյակն էլիտար պայմաններում ու միջավայրում գործի