ՊԵԿ-ի գլխավոր օպերլիազորները ձերբակալվել են կոռուպցիոն դեպքերի համար

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նրանց աշխատավայրում կատարում են խուզարկություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այսօր ձերբակալել են ՊԵԿ-ի գլխավոր օպերլիազորներ Կամսար Ավետիսյանին և Վոլոդյա Ավագյանին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Խորենացի փողոցում գործող ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչություն»,– գրել է լրատվամիջոցը:
Պարզվել է, որ ՊԵԿ–ի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչության գլխավոր օպերլիազորները կոռուպցիոն մի քանի դեպքերի մեջ են ներգրավված:
Լրատվամիջոցից նշում են, որ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նրանց աշխատավայրում են ու կատարում են խուզարկություններ: