Նյու Յորքի մերձակայքում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ–ները։
Սոցցանցերում տեսանյութեր են տարածվել ՄԱԿ-ի ԱԽ նիստից, որը երկրաշարժի պատճառով որոշ ժամանակով ընդհատվել է։ Կադրերում երում է, որ նիստի անդամները թեև զգում են երկրաշարժը, սակայն խուճապի չեն մատնվում, տարածքը չեն լքում, այլ ցնցումներից հետո շարունակում են իրենց ելույթները։