Իսրայելական բանակը հերթական հարվածներն է հասցրել «Հզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելցի զինվորականներ
Ավելի վաղ իսրայելական ուժերը հարված էին հասցրել «Հզբոլլահի»` Լիբանանի հարավում գտնվող դիտակետին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Իսրայելական բանակը հերթական հարվածներն է հասցրել Լիբանանի հարավում գտնվող շիական «Հզբոլլահ» շարժման օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել «Հզբոլլահ» շարժման ահաբեկչական ենթակառուցվածքին Զիբկինի շրջանում, ինչպես նաև «Հզբոլլահի» ռազմական օբյեկտներին Այտա ալ-Շաաբ և Յարին շրջաններում, որտեղ ահաբեկիչներ էին գործում», - ասվում է զեկույցում:
Մամուլի ծառայության տվյալներով՝ այսօր ավելի վաղ իսրայելական ուժերը հարվածներ էին հասցրել Լիբանանի հարավային Շեբաա շրջանում գտնվող «Հզբոլլահի» դիտակետին։
Հավելենք, որ իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հզբոլլահի» մարտիկներն ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ ամբողջ սահմանի երկայնքով։
Իսրայելում պնդում են` իրանական հնարավոր հարձակման մասին հետախուզական տվյալներ ունեն. ԶԼՄ