Արևելյան Թայվանում (Չինաստան) գրանցված հզոր երկրաշարժի հետևանքով 9 մարդ է մահացել, ավելի քան 1000-ը` վնասվածքներ ստացել։
Ստորգետնյա ցնցումների շարքը տեղի է ունեցել ապրիլի 3-ի առավոտյան։ Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ դրանցից ամենահզորի եղել է 7,7 մագնիտուդ: Այնուհետև գրանցվել են 6,6 և 6,3 մագնիտուդով երկրաշարժեր:
Տարերքը վնասել է 380 ուսումնական հաստատությունների շենքեր, վնասը կազմել է ավելի քան 7,8 միլիոն դոլար: Երկրաշարժի հետևանքները վերացնելու համար հատուկ խումբ է ստեղծվել։