Մոսկվայում ուժեղ քամու հետևանքով տուժել է 17 մարդ, 2-ը մահացել են

Փոթորիկ Մոսկվայում
Հիվանդանոցներում ստացիոնար բուժում է ստանում 16 մարդ, այդ թվում 2 երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Մոսկվայում փոթորկի հետևանքով տուժածների թիվը հասել է 17–ի, ևս 2-ը մահացել են։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
Տուժածներից 2-ը երեխաներ են։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ մայրաքաղաքում վատ եղանակի հետևանքով քամու ուժգնությունը հասել է 21 մ/վ–ի։