Իրանում ոստիկանական բաժանմունքների վրա հարձակված 15 ահաբեկիչները չեզոքացվել են

Իրան
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ–Ադլ» խմբավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Իրանի Ռասկ և Չաբահար քաղաքներում ոստիկանական բաժանմունքների վրա հարձակված 15 ահաբեկիչները ոչնչացվել են։ Տեղեկությունը հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Ինչպես հայտնել էին իրանական ԶԼՄ–ները, ահաբեկիչների հարձակման հետևանքով 8 ուժային է սպանվել, ևս 10–ը` վիրավորվել։
Իրանի անվտանգության փոխնախարարն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 8 ահաբեկիչ է սպանվել, մյուսները պատսպարվել են բնակելի շենքում և լիակատար շրջափակման մեջ են հայտնվել:
Նշենք, որ հարձակումը տեղի է ունեցել գիշերը։ Տարածաշրջանի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկիչները կապված են Իսրայելի հետ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ–Ադլ» խմբավորումը։