ԻՀՊԿ աշխարհազորայինները շքերթ են անցկացրել ի պաշտպանություն Պաղեստինի. տեսանյութ

Միջոցառումը նվիրված է եղել Պաղեստինի ժողովրդի պայքարի համերաշխության օրվան, որը նշվում է Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը:
Sputnik
Պարսից ծոցում տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մաս կազմող «Բասիջ» աշխարհազորի ստորաբաժանումների շքերթը։ Տեղեկությունը հայտնում է IRNA-ն։
Ինչպես նշում է գործակալությունը, շքերթին մասնակցել է 600 մարդ։ Միջոցառմանը ներգրավվել են 3300 ծովային լողացող միավորներ:
Միջոցառումը նվիրված է Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության օրվան, որը նշվում է Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը: 2024 թվականին այդ օրը համընկնում է ապրիլի 5-ի հետ։
Իսրայելը կիրառում է ԱՄՆ–ի հետախուզական տվյալները խաղաղ բնակիչներին հարվածելու համար. ԶԼՄ