Տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ, 5-ին` 20-25մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 6-7-ին կնվազի 5-7 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ապրիլի 3-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին և 6-ին գիշերը և երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում ապրիլի 3–ի ցերեկը կլինի 22-25 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +11....+13 աստիճան։