ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ավանդական ջահերով երթն այս տարի ևս կմեկնարկի Երևանի կենտրոնից` Հանրապետության հրապարակից։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը (ՀԵՄ)։
Երթը կսկսվի ապրիլի 23-ին` ժամը 19։15-ին։
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բոլոր ցանկացողներին հնարավորություն կտրվի երթին մասնակցել որպես ջահակիր։ Անհարժեշտ է առցանց հայտադիմում լրացնել»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամները երթից առաջ ավանդաբար այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Դրանից հետո հազարավոր մարդիկ ազգագրական երգերի ուղեկցությամբ քայլում են դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը երթը կազմակերպում է ամեն տարի 1999 թվականից ի վեր։