Ասուլիս. «Ինչ ճակատագիր է սպասում «Երևանի կանաչ թոքերին»

Ապրիլի 4-ին ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի ավագանու անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, ԵՊԲՀ-ի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանի ասուլիսը։
Sputnik
Զբոսայգիներ, պուրակներ, ստվերոտ ծառուղիներ. ինչպիսին պետք է լինեն դրանք Հայաստանի մայրաքաղաքում: Երևանի կենտրոնում բազմամյա ծառերը հատելու և դրանք օտար ծառերով՝ սակուրայով, հուդայածառով և ալբիցիա լենքորանյանով փոխարինելու քաղաքային իշխանությունների որոշման շուրջ աղմուկը, վեճերը չեն հանդարտվում։
Ինչ ճակատագիր է սպասվում մայրաքաղաքի «կանաչ թոքերին»` կփորձենք պարզել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ապրիլի 4-ին ժամը 11։00-ին կայանալիք ասուլիսի ընթացքում, որին կմասնակցի ավագանու անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, ԵՊԲՀ-ի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։