Որոշ վայրերում կգրանցվի +25 աստիճան. եղանակի տեսություն

Ծառից ընկած ծաղիկ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ, 5-ին` 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-5-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս ապրիլի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի գիշերը և երեկոյան ժամերին, 6-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում ապրիլի 2–ի ցերեկը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14....+16 աստիճան։