Ստամբուլում բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, 27 զոհ կա. տեսանյութ

Հրդեհի հետևանքով տուժել է 13 մարդ, nրոնցից 7-ի վիճակը ծանր է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ստամբուլի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 27 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է նաև, որ ութ մարդ է տուժել, նրանցից յոթի վիճակը ծանր է։
Ըստ «Hürriyet» թերթի` կրակը տարածվել է Ստամբուլի Շիշլի թաղամասում 16–հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գիշերային ակումբում։ ԶԼՄ–ի տվյալներով՝ ակումբը փակվել էր սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ։ Նշվում է, որ հրդեհից առաջ բեմի մոտ պայթյուն է որոտացել։
«Հրդեհի պատճառն անհայտ է, առաջին հարկում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում, բոլոր մահացածները ներգրավված էին գիշերային ակումբի վերանորոգման աշխատանքներում»,- հայտնել է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը:
Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան X սոցցանցում հայտնել է, որ հետաքննությունն է սկսվել:
Նույնականացվել են «Կրոկուս Սիթի Հոլ»–ի ահաբեկչության 134 զոհեր