ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Բագրատաշենի մաքսային կետ–բաժանմունք ժամանած Մ.Կ.–ի վարած մարդատար մեքենայի մեջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հայտնաբերել են մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բեռ` 88 հատ բջջային հեռախոս: Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ավտոմեքենան ուղեկցվել է խորը զննման, իրականացված զննության արդյունքում մեքենայի հետևի նստատեղի և գազաբալոնի միջև ընկած հատվածում հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 88 հատ «SAMSUNG GALAXY» և «REDMI NOTE» տարբեր մոդելների բջջային հեռախոս:
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ տրանսպորտային միջոցն ի պահ է վերցվել: