Թաթարստանի վրա անօդաչուներ են հարձակվել և հարվածներ հասցրել Ելաբուգայի և Նիժնեկամսկի ձեռնարկություններին, «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու հանրակացարանին։
Հատուկ տնտեսական գոտու մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2 ԱԹՍ–ներ «Ալաբուգայի» հանրակացարանին հարվածներ են հասցրել այսօր առավոտյան` ժամը 5: 45-ին։ Ըստ հաղորդագրության` բոլոր ԱԹՍ-ները հագեցված են եղել ՆԱՏՕ-ի երկրների սարքավորումներով։ Առողջապահության նախարարության տվյալներով` հարձակման հետևանքով 6 մարդ է տուժել, որոնցից 3-ը հոսպիտալացվել են։
Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հարձակման հետևանքով լուրջ ավերածություններ չկան, ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել: Սակայն շինության փլուզման հետևանքով 5 մարդ է տուժել։ Նրանց օգնություն է ցուցաբերվում։
Հանրապետության բնակիչներին հորդորում են խուճապի չմատնվել։
Համացանցում հրապարակված տեսագրությունում երևում է ԱԹՍ–ներից մեկի հարձակման պահը։