Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում բենզալցակայանների շահագործում է դադարեցվել

Բենզալցակայան
Տեսչական մարմնի ղեկավարը շահագործումը դադարեցնելու և համայնքի միջոցով բենզալցակայանն ապամոնտաժելու որոշում է կայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործում է դադարեցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա վերահսկողություն է իրականացվել Արարատի մարզի Երասխ բնակավայրի Երևանյան խճուղի 42 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
«Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման դրական եզրակացության»,- տեղեկացնում են տեսչական մարմնից։
Տեսչական մարմնի ղեկավարի կողմից բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել, և համայնքի միջոցով բենզալցակայանն ապամոնտաժվել է։
Հետազոտություններ են կատարվել նաև Լոռու մարզի Մարգահովիտ 24 փողոց 2, Գեղարքունիքի մարզ, Գեղարքունիցի մարզում Գեղհովիտ բնակավայրի 5-րդ փողոց, տուն 177 հասցեներում գտնվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։