ՌԴ ԱԴԾ–ն Կալուգայի մարզում երկաթուղու հրկիզում է կանխել

ԱԴԾ
Կասկածյալին ձերբակալել են, ապա կալանավորել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կալուգայի մարզի երկաթուղում դիվերսիա են կանխել, կասկածյալը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ԱԴԾ–ի տարածաշրջանային մամուլի ծառայությունը։
«Կալուգայի մարզի բնակչի կողմից տարածաշրջանի երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտի հրկիզման փորձը կասեցվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Կասկածյալին ձերբակալել են, ապա կալանավորել։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության նախապատրաստում և հանցագործության փորձ) և 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական գործողություն)։
Դաղստանում ձերբակալված գրոհայինները ահաբեկչություն էին պատրաստում Կասպիյսկում. ՌԴ ԱԴԾ