Մի քիչ էլ կտաքանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 1-4-ը, 5-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ապրիլի 4-ի և 5-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում ևս ապրիլի 1-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում ապրիլի 1–ի ցերեկը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան։