«Դվին» հյուրանոցը դատի է տվել ՆԳՆ-ին․ պահանջում է 000 OO 01 համարի աճուրդն անվավեր ճանաչել

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,1 ապրիլի – Sputnik. «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ–ն մարտի 29-ին դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ու ՆԳՆ–ից պահանջել, որ 23.02.2024 թ. ժամը 12:00-ին մեկնարկած տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 000 OO 01 համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդն անվավեր ճանաչել և «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչել: Այս մասին տեղեկանում են «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ «Դվին» հյուրանոցային համալիրը պատկանում է գործարար Արտակ Թովմասյանին, իսկ ՓԲԸ-ի տնօրենը Սուրեն Պետրոսյանն է։
Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։
«00 օօ 000» պետհամարանիշը վաճառվել է 30 միլիոն դրամով
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, «գոլդ» պետհամարանիշներից 7-ը վաճառվել է ընդհանուր 156 միլիոն 200 հազար դրամով։ Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։
Նշենք, որ էլեկտրոնային աճուրդն հայտարարվել էր փետրվարի 23-ին, ավարտվել՝ փետրվարի 28-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «գոլդ» համարանիշը՝ «000 ՕՕ 00»–ն, ձեռք է բերել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հորը` Գագիկ Առուշանյանին պատկանող «Առանցք» ՍՊԸ–ն։ Այդ շարքից մեկ այլ համարանիշ («00 DD 000») ձեռք էր բերել գործարար Սամվել Ալեքսանյանի փեսան։